ԿարևորՀասարակություն

Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ

Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն, հայտնում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջը։

Արյուն կարող են տալ 18 տարին լրացած անձինք։

Իգական սեռի ներկայացուցիչները պետք է լինեն առնվազն 52 կգ, արական սեռի ներկայացուցիչները` 62 կգ։

հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր:

Արյուն հանձնողները պետք է երբեք դեղնախտ տարած չլինեն և տվյալ պահին լիովին առողջ լինեն։

Արյուն հանձնել ցանկացողները կարող են մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):

«Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնից, մանրամասներ են հայտնել վթարի հետևանքով ԲԿ տեղափոխված տուժածների մասին։

Տուժածներից չորսը գտնվում են կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։

Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։

Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում`բժիշկների հսկողության տակ։

Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

Նախնական տվյալներով երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342րդ հոդվածի 2րդ մասի հատկանիշներով։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Back to top button