Էկոսֆերա

Սևանա լճի թռչնաշխարհն ու խնդիրները․ «Էկոսֆերա»

Հետաքրքիր փաստեր Սևանա լճի թռչնաշխարհի մասին։ Սևանա լիճն ունիկալ է 300-ից ավելի թռչնի տեսակներով։ Այս թողարկմանը կխոսենք տարածշրջանային էնդեմիկ տեսակների և դրանց սպառնացող վտանգների մասին։

Սևանա լիճն ՝ իր շրջակայքով յուրահատուկ միջավայր է թե բնադրող, թե չվող թռչունների համար։ Բնադրող թռչուններից հայկական որորն է, որի պոպուլացիան Հայաստանում երկրորդն է ՝ 4000 զույից ավելի։ Այս թռչունը տարածշրջանային էնդեմիկ տեսակ է և հարավային կովկասի մի շարք երկրներում ևս բնադրում է։

Առասարակ Սևանա լիճն ունիկալ է նաև ջրլող թռչունների տեսակներով։ BirdLinks Armenia ՀԿ ղեկավար, թռչնաբան Կարեն Աղաբաբյանի փոխանցմամբ՝ Սևանում գրանցված է 300-ից ավելի թռչնի տեսակ, մի քանիսը հանդիպել է մեկ կամ երկու անգամ, բայց հիմնական մասը բնադրում կամ հանդիպում է ամեն տարի։

Լուսանկարներ՝ Կարեն Աղաբաբյան։

Back to top button