Հաջողության նոտա

Ունեմ աշխարհի ամենաբարի աշխատանքը․ մանկական լուսանկարիչ Գայանե Ավետիսյան․ «Հաջողության նոտա»

Մասնագիտությամբ օտար լեզուների ուսուցիչ և լրագրող Գայանե Ավետիսյանն ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել է Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի լրագրություն և մեդիա մենեջմենթ բաժնում։

«Դեռևս ուսանողական տարիներից, երբ սկսել էի ինչ-որ բաներ լուսանկարել, ինձ ձգում էր միայն երեխաներին նկարել: Փնտրում էի այգիներում խաղացող երեխաների ու ֆիքսում, բայց հեռվից, որ ինձ չնկատեն, կամ էլ մոտենում հարցնում էի»,-անկեղծանում է Գայանեն: 2014-ին հիմնել է Gayane Avetisyan Photography-ն, որն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում:

Արժանացել է նորածինների լուսանկարչության միջազգային ակադեմիայի վկայականին նաև ավստրալական CPR Kids կազմակերպության` «Նորածիններին և ավելի բարձր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու» վկայականին։

Back to top button