Հայկական հարց

Երկրորդ աշխարհամարտից հետո Սփյուռքը Հայկական հարցը փորձում էր մտցնել միջազգային օրակարգ․ «Հայկական հարց»

Սփյուռքում Հայկական հարցով առավելապես զբաղվել են հայ ավանդական կուսակցությունները, որոնք անհրաժեշտության դեպքում համագործակցել են միմյանց հետ։

Երկրորդ աշխարհամարտից հետո բավականին ակտիվ են գործել նաև հայկական ազգային խորհուրդները։ Դրանց միջոցով սփյուռքահայերը ցանկանում էին Հայկական հարցը կրկին մտցնել միջազգային դիվանագիտության օրակարգ։

Կարևոր էր 1947-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հայկական համագումարը, որտեղ ընդհանուր գաղափարի շուրջ միավորվեցին Սփյուռքի գրեթե բոլոր կազմակերպությունները։

Նրանց միավորում էր Արևմտյան Հայաստանի ազատագրության նպատակը։ Մարտավարության հարցերում եղած տարաձայնությունները և Հայկական հարցի լուծման համար ժամանակի աշխարհաքաղաքական անբարենպաստ հանգամանքները խաթարում են այդ միասնականությունը։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Մելքոնյանը։
«Սփյուռքյան կառույցները և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։

Back to top button