Ֆինլանդիայում քննարկվել է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը


ԵՄ կողմից իրականացվող «Թիրախային տեխնիկական աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում 2023 թվականի մայիսի 22-ից 24-ը կայացել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակության ուսումնական այցը Ֆինլանդիայի Հանրապետություն։
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի արդարադատության նախարարության, արտաքին գործերի նախարարության, Ֆինլանդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի, Գերագույն դատարանի, Գերագույն վարչական դատարանի եւ Հելսինկիի վերաքննիչ դատարանի գործընկերների հետ, ինչպես նաեւ այցելել է Հելսինկիի համալսարանի Օրենքի գերակայության կենտրոն։
Քննարկվել է երկու երկրների արդարադատության նախարարությունների եւ դատական մարմինների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ՀՀ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը եւ էլեկտրոնային արդարադատության ֆիննական առաջադեմ փորձը ՀՀ-ում տեղայնացնելու հնարավորությունը: