

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում են, որ հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված բոլոր հարցերը հաղթահարելի են։
«Իմ կարծիքով և մեր կարծիքով՝ նկատի ունեմ երեքս էլ՝ Հայաստանի վարչապետին, Ադրբեջանի նախագահին, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով դրանք չկան։ Դրանք զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել է Պուտինը Կրեմլում եռակողմ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին.