

Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 12.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.4%, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝
- առևտրի շրջանառություն՝ 28.9%.
- ծառայություններ՝ 20.4%.
- շինարարություն՝ 19.3%:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.8%-ով։
2023 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 83.5%-ով. արտահանումն աճել է 81.3%-ով, իսկ ներմուծումը՝ 84.7%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 3.2%-ով: