ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ Հորդանանի շուկայի համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն

Մայիսի 24-ին Հորդանանի Հաշիմիտ համալսարանում տեղի է ունեցել Զբոսաշրջության կառավարման և պատմական ժառանգության պահպանման 3-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Queen Rania զբոսաշրջության և պատմական ժառանգության քոլեջը: Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է պատվավոր հյուր Վաչե Երգաթյանը։

Համաժողովը ներառել է քննարկումներ զբոսաշրջության և ժառանգության ժամանակակից խնդիրների, զբոսաշրջային ուղղությունների, փաստաթղթերի թվայնացման, ժառանգության և հնագիտական ​​վայրերի պահպանման վերաբերյալ:

Վաչե Երգաթյանը ներկայացրել է Հայաստանը որպես Հորդանանի շուկայի համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն, խոսել Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի բրենդի և չորս հիմնական ուղղությունների մասին` արկածային, մշակութային, գաստրո և բնություն:

Back to top button