ԿարևորՄիջազգային
Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել


Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ուղեղի չիպերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը հայտնել է, որ ստացել է ԱՄՆ Սննդի և Դեղերի Ադմինիստրացիայի (FDA) թույլտվությունը՝ մարդկանց վրա իր առաջին փորձարկումներն անցկացնելու համար, հայտնում է BBC-ն։
Մասկի Neuralink իմպլանտների ընկերությունը ցանկանում է օգնել վերականգնել մարդկանց տեսողությունը և շարժունակությունը՝ միացնելով ուղեղը համակարգիչների հետ:
Փորձարկումներն անմիջապես սկսելու Իլոն Մասկի հավակնություններն ի չիք են դարձել: Ընկերությունը հայտնել է, որ կլինիկական փորձարկման համար մարդկանց հավաքագրումը դեռ չի սկսվել. դրա մասին կհաղորդվի առաջիկայում:
Neuralink-ի կողմից ԱՄՆ Սննդի և Դեղերի Ադմինիստրացիայի կողմից թույլտվություն ստանալու հայտն ավելի վաղ մերժվել էր անվտանգության նկատառումներով: