ԿարևորՀասարակություն
Բոլորի աչքերում փայլող արցունք կար․ Վերջին զանգը՝ Թաղավարդում


Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ այցելել է Թաղավարդ համայնք, մասնակցել Թաղավարդի հիմնական դպրոցում վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորել դպրոցի շրջանավարտներին:






«Ուսուցչական կոլեկտիվն ու շրջանավարտները կազմակերպել են անչափ հուզական և խորախորհուրդ միջոցառում: Բոլորի աչքերում փայլող արցունք կար»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:





