Հատվող եթեր

«Խոսող կտավներ». նկարները  շոշափելով և լսելով տեսնելու նախագիծը․ «Հատվող եթեր»

Մարդկանց կրթելը մշակույթ է, առաքելություն, առանձնահատուկ կարիքներով մարդկանց կրթելը՝ էլ ավելի մեծ պատասխանատվություն, նվիրվածություն ու անսահման սեր:

«Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կյանքի կոչված «Խոսող կտավներ» ներառական անչափ ինքնատիպ նախագծի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ներգրավել արվեստի աշխարհ։

Մարտիրոս Սարյանի «Հայաստան», Գրիգոր Խանջյանի «Հացը լեռներում», Մինաս Ավետիսյանի «Խնոցի», Սարգիս Մուրադյանի «Կոմիտաս․ վերջին գիշերը», անհայտ հայ նկարչի «Սևանի Աստվածամայր հրաշագործ սրբապատկեր» կտավները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից հայկական կերպարվեստի հինգ գլուխգործոցների շոշափելի կրկնօրինակները, բնօրինակների հետ մեկտեղ լիարժեք հասանելի են դառնում նաև տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար:

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն նկարի մեջ զանազանել պատկերները, բնորդների դիմագծերն ու հագուստը, բնանկարների, ճարտարապետական կոթողների դետալները։ Յուրաքանչյուր շոշափելի կտավ ուղեկցված է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով արված ցուցանակով, ինչպես նաև ձայնագրված մեկնաբանությամբ, որտեղ հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։

Զրույց «Խոսող կտավներ» ներառական նախագծի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովայի և կոմպոզիտոր, «Խոսող կտավներ» ներառական նախագծի ինժեներ Վահան Նահապետյանի հետ:

Back to top button