Հայագիտակ

Դարից ավելի տևող պատմություն՝ Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանում․ «Հայագիտակ»

Առաջին հանրապետության առաջնահերթ խնդիրներից մեկն էր բարձրացնել մարդկանց կրթական մակարդակը, պատրաստել քաջատեղյակ ու գիտուն կադրեր։

Այս նպատակով արտասահմանից շտապ հրավիրվեցին Եվրոպայի լավագույն բուհերում կրթություն ստացած և տարբեր ոլորտներում ճանաչում ունեցող հայ գիտնականներ` հիմնելու Երևանի պետական համալսարանը։

Այդ գործին ձեռնամուխ եղան Մեսրոպ Տեր-Մովսիսյանը, Յուրի Ղամբարյանը, Նիկոլ Աղբալյանը, Գարեգին Հովսեփյանը, Հակոբ Մանանդյանը, Ստեփան Մայխասյանցը, Աշխարհբեկ Քալանթարը և բազմաթիվ այլ նվիրյալներ։

Նրանց կյանքն ու գործը անմահացրեց 1960 թվականին պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի կողմից հիմնադրված Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանը։

Տնօրեն Հեղինե Գասպարյանը պատմում է. «Հավաքվեցին բազմաթիվ փաստաթղթեր, անձնական իրեր, որոնք պատմում էին հիմնադիրների մասին։ Հետագայում թանգարանի ցուցադրությունը հարստացվեց։ Այսօր ներկայացվում են Հայրենական պատերազմում և Aրցախյան հերոսամարտում զոհված համալսարանականները, նաև կազմակերպվում են ամենատարբեր ցուցահանդեսներ ու հանդիպումներ»։

Back to top button