Էկոսֆերա

Երևանի աղտոտված օդն ու հնարավոր հետևանքները՝ մարդկանց առողջության վրա․ ինչ խորհուրդ է տալիս մասնագետը․ «Էկոսֆերա»

Երևանի օդի աղտոտվածությունը, մասնավորապես՝ ծուխը, մեծ անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում։ Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 18-ին անհայտ պատճառներով բռնկվել էր Նուբարաշենի աղբավայրը: Հրդեհից առաջացած ծխի մեծ զանգվածը քամին քշում է մայրաքաղաքի՝ աղբավայրին հարակից վարչական շրջանների և համայնքների ուղղությամբ: Աղբավայրի այրումից առաջացած գազերը խիստ վտանգավոր են մարդու և կենդանական աշխարհի համար:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ տեղեկացրել է, որ Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են թույլատրելի նորման: Ըստ հաղորդագրության՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս: Լսենք մասնագետի կարծիքը՝ Բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանին․

«Հասկանալի է, որ սա սովորական ծուխ չէ, իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ տարբեր քիմիական նյութեր, որոնք տարատեսակ ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա։ Այստեղ ունենք ինչպես կարճաժամկետ խնդիրներ, այնպես էլ՝ երկարաժամկետ։ Կարճաժամկետ խնդիրներից կարող են դիտարկվել շնչառական համակարգի հիվանդություններ ունեցող անձիք, որոնց մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, ձայնալարերի այտուցվածություն և այլն։ Մյուս վտանգը վերաբերում է նրան, որ այրման ընթացքում առաջող նյութերը մարդու օրգանիզմի վրա ունենում են կանցերոգեն, մուտագեն ազդեցություն։ Այսինքն՝ ծուխը մեծ ազդեցություն ունի մարդու առողջության և, իհարկե, շրջակա միջավայրի վրա․․․»։

Back to top button