ԿարևորՄիջազգային
Մահացել է երգչուհի Թինա Թերները


Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտի իր տանը 83 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ամերիկացի երգչուհի Թինա Թերները, հայտնում է Sky News-ը։ Իր կարիերայի ընթացքում Թերները ստացել է ութ Գրեմմի մրցանակ և համարվում էր մեծագույն երգչուհիներից մեկը։
Թինա Թերները՝ «Ռոք-ն-ռոլի թագուհին» հայտնի էր իր հուզիչ և բեմական եռանդուն կատարումներով և խրոխտ, հզոր վոկալով: