Մասնագիտություն

Ինֆորմատիկա․ տեղեկատվական տեխնոլոգիաների «հեռադիտակը»․ «Մասնագիտություն»

Ժամանակակից աշխարհը շատ դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների: Նրանք ամենուր են, ապահովում են մարդու ժամանակակից ռիթմիկ կենսագործունեությունը, ու պատահական չէ, որ 21-րդ դարի ամենաարագ զարգացող, պահանջված և սիրված մասնագիտությունները տեղեկատվական ոլորտում են, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքը ինֆորմատիկան է։

«Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։

Հանրահայտ խոսքերի հեղինակը հոլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան է, որի աշխատությունները ժամանակին մեծապես նպաստեցին ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։

Ընդարձակ գիտություն, մարդկանց կյանքի անբաժանելի և անփոխարինելի մասնիկ, որն ուսումնասիրում է համակարգչային և թվային տարբեր տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման, փոխանցման և վերլուծության մեթոդները, ինչպես նաև ուսումնասիրում դրանց կիրառման հնարավորությունները։

«Ինֆորմատիկա» անունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի գիտնական Կարլ Շտեինբուքը 1957 թվականին։ Այսօր արդեն ժամանակակից տեխնոլոգիաները մեզ շրջապատում են ամենուր, հավասարապես անհրաժեշտ են բոլորին, և մարդու գործունեության ցանկացած ոլորտ կախված է համակարգչային և էլեկտրոնային հաշվողական տեխնոլոգիաներից, որոնց շնորհիվ մեր կյանքը դարձավ էլ ավելի հեշտ ու հարմարավետ, իսկ մարդկությունը գրանցեց մի շարք նշանակալից առաջընթացներ գիտության և արդյունաբերության ոլորտներում։

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահագն Խառատյանի հետ:

Back to top button