Հայագիտակ

Բրոնզե դարը վերստին բացում է իր գաղտնիքները․ «Հայագիտակ»

Վերանորոգումից հետո Հայաստանի պատմության թանգարանը վերաբացել է Բրոնզե դարին նվիրված իր մշտական ցուցադրությունը։

Զարմանալի է եղել պատմության այս հատվածը, երբ ի հայտ եկավ այս նոր համաձուլվածքը` բրոնզը և հեղափոխություն մտցրեց մեր նախնիների կյանքի բոլոր ոլորտներում։ Հնագիտության բաժնի ղեկավար Աստղ Պողոսյանն ասում է. «Բրոնզե գործիքների շնորհիվ զարգացան հողագործությունը, որսորդությունը, զենքերը, մարդիկ արտադրանքի ավելցուկ ստանալով, սկսեցին զբաղվել առևտրով։ Ունենք բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք պատմում են Բրոնզե դարի մարդկանց կյանքի, կենցաղի, թաղման ծեսի մասին։ Բացառիկ է Լճաշենում պեղված սայլը` թաղման բոլոր իրերով, որոնք դրված են հանգուցյալի հետ։ Գինեգործության զարգացման մասին են վկայում խաղողագործության մնացորդները, նաև գինի խմելու սկիհները»։

Բրոնզե դարը դեռ շարունակում է բացահայտել իր գաղտնիքները և այսօր էլ Հայաստանի ամենատարբեր պեղավայրերում գտնվում են Բրոնզե դարին վերագրվող իրեր՝ կենցաղի պարագաներ, զենքեր, զարդեր, որոնք վկայում են, որ այս շրջանում Հայաստանում ապրել է բաձր զարգացած հասարակություն։

Back to top button