

Արհեստական բանականության տեխնոլոգիայով գործող ChatGPT–ն ԱՄՆ–ում իրավաբանական ԲՈՒՀ–եր ընդունվելու թեստն ավելի լավ է հանձնել, քան մարդիկ։
ChatGPT-ն ստեղծած ընկերությունը խոստովանում է, սակայն, որ հանձնած 20 քննություններից 3–ի դեպքում այն լիակատար ձախողում է արձանագրել։
Ռուսական Կամա ընկերությունը, որի ներդրողներից մեկն այժմ Արցախում բնակվող գործարար Ռուբեն Վարդանյանն է, ներկայացրել է իր արտադրած առաջին էլեկտրամեքենան: Ատոմ անվանումով էլեկտրամոբիլի վաճառքը կսկսվի 2025 թվականից: