ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Եթե անուններ տամ, կյանքս չի հերիքի․ Սամվել Թադևոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետն ավարտած ռեժիսորի ապագա պլաններում թատրոնն էր, երբ քաղաքական թատերաբեմում սկիզբ առավ 88-ի շարժումը։ Այդ օրերին էր, որ կուրսի ղեկավար Արման Մանարյանի հետ մեկնեց Արցախ`  նկարահանելու «Պայթյուն» ֆիլմը, որտեղից էլ սկսվեց Սամվել Թադևոսյանի՝  պատերազմի վավերագրողի  կենսագրությունը։ 92-ի մայիսի 18-ին Դուշման Վարդանի վաշտում էր, երբ մտան Լաչին։ Տառերի վրա նստած Դուշմանի հայտնի կադրերը հենց նրա՝ Սամվել Թադևոսյանի տեսախցիկն է արձանագրել։

Արցախյան շարժման ու պատերազմի ընթացքում կուտակված հարուստ նյութը վերածվեց նախ հեռուստատեսային շարքի՝ «Խոնարհ հերոսներ» խորագրով։ Հետո ծնվեցին բազմաթիվ ֆիլմեր՝ վավերագրական ու խաղարկային։ Սամվել Թադևոսյանն իր տեսախցիկով  առաջնագծում էր նաև 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, իսկ հետո՝  2020-ի 44-օրյային։ Հակոբ Ռոստոմյանին նվիրված «Ռոստ»  և Պռոշյանի քսանվեց կամավորականների սխրանքի մասին պատմող «Անմահների ժամանակը» ռեժիոսորի կինոպատումներն են արդեն 44-օրյա պատերազմից։ «Բացառիկը, որ իմ տեսախցիկը արձանագրեց այս պատերազմի օրերին, դա հայ զինվորի նվիրվածությունն էր։ Եթե անուններ տամ, կյանքս չի հերիքի։ Այսօր նրանց մոռանալ, թույլ տալ, որ պատմության փոշին այդ անունները ջնջի, հավասարազոր է իսկական դավաճանության»,-ասում է կինոբեմադրիչ, վավերագրող Սամվել Թադևոսյանը։

Back to top button