Սփյուռքի ձայնը

Հայկական ձեռագիրը ֆրանսիական նորաձևության մեջ․ «Սփյուռքի ձայնը»

«Ռիփսիմ» հայկական ապրանքանիշը, որի հիմնադիրը ֆրանսաբնակ Հռիփսիմե Սուքիասյանն է, սկսել է իր արշավը եվրոպական նորաձևության հայրենիքում՝ Ֆրանսիայում։

Մեր հայրենակցուհին մոտ երկու տասնամյակ առաջ է հայտնվել այստեղ, իսկ մասնագիտությունը, որով զբաղվում է այսօր, բացահայտել է կորոնավիրուսի մեկուսացման ժամանակ։

Իրավաբան Հռիփսիմե Սուքիասյանը աշխատել է Ֆրանսիայի ամենահայտնի` Շառլ դե Գոլի օդանավակայանում։ Երիտասարդ, նպատակասլաց և խոստումնալից գրաֆիկ դիզայներ Հռիփսիմե Սուքիասյանը նկատում է, որ թեև եվրոպական կրթությունը համարվում է աշխարհում լավագույններից, սակայն Հայաստանում ստացած իրավաբանական կրթությունը նրան տվել է համալիր, ամբողջական ու բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ։

Հռիփսիմեն աշխատել է հանրահայտ Dior-ում, այսօր, սակայն, որևէ բրենդի հետ համագործակցելու ծրագիր չունի։ Նշում է` իր նպատակն է Ֆրանսիայում տարածել նորաստեղծ հայկական բրենդը ու ճանաչելի դարձնել հայ դիզայնը։

Հայկական տառերը, գույները, նախշերը յուրահատուկ են, չկրկնվող, ասում է զրուցակիցս։ Ու այդ գույների ու նախշերի մասին պետք է իմանա աշխարհը։

Back to top button