Հայագիտակ

Թումանյանի հիշատակի 100-ամյակին Լոռեցի Սաքոն «խոսեց» իտալերեն․ «Հայագիտակ»

Թբիլիսիում, որտեղ երկար տարիներ ապրել է Հովհաննես Թումանյանը, օրերս բացվեց բանաստեղծի մահվան 100–րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որն աննախադեպ հաջողություն ունեցավ։

Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը պատմում է. «Գրականության թանգարան էինք տարել բանաստեղծի մի քանի տասնյակ իրեր, նաև այն տուփը, որի մեջ պահվել է նրա սիրտը։ Բազմաթիվ այցելուներ՝ եղան թե՛ հայեր, թե՛ վրացիներ, թե՛ օտարազգիներ: Նաև տեղի ունեցավ շքեղ մի համերգ, որի առաջին մասում հնչեցին Թումանյանի խոսքերով երգեր, իսկ երկրորդ մասում՝ Կոմիտաս»։

Բանաստեղծի հիշատակի լավ նվերն է նաև իտալերենով լույս տեսած «Լոռեցի Սաքոն» վերնագրով գիրքը, որտեղ ամփոփված են պոեմը, մեկ պատմվածք և քառյակներից մի քանիսը։
Առջևում նորանոր միջոցառումներ են, որոնց թվում` քանդակի մրցույթ-փառատոն «Թումանյանը քանդակներում» խորագրով։

Back to top button