Հատվող եթեր

Ապրող և ապրեցնող ստեղծագործողը. «Հատվող եթեր»

Նա թեև ուշ է ոտք դրել գրական աշխարհ, բայց այժմ երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է: Արձակագիր, թարգմանիչ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանն իր ողջ կյանքը նվիրում է գրական գործունեությանը՝ ստեղծագործական գործունեությունը մեծ հաջողությամբ համակցելով գիտամանկավարժականի հետ:

Հայ գրական թանգմանական իրականության մեջ Դիանա Համարձումյանը հայտնի է Ուիլյամ Ֆոլքների և Կուրտ Վոնեգուտի վեպերի թարգմանությամբ, նաև հայերենից անգլերեն է թարգմանել բազմաթիվ հայ անվանի հեղինակների ստեղծագործություններ:

Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, միջազգային մի շարք գիտաժողովներում և համաժողովներում։ Հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրապարակվել են հայաստանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում, պատմվածքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ռումիներեն, արաբերեն, կորեերեն, ուկրաիներեն, խորվաթերեն։

Բոլորովին վերջերս լույս է տեսել հեղինակի նոր ժողովածուն՝ «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը: Չափազանց անկեղծ, խորքային, ապրեցնող, զգացմունքայնությամբ ու կյանքով լի ստեղծագործություն՝ մարդկային ցավի, չմարող հույսի և չմեռնող սիրո պատմության մասին:

Զրույց արձակագիր, թարգմանիչ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանի հետ։

Back to top button