Հաջողության նոտա

Ի նպաստ համայնքի և հայրենիքի. Լեհաստանում պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի «Հաջողության նոտան»

Եղեգնաձորում ծնված Հրաչյա Բոյաջյանը դպրոցական տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Լեհաստան: Չնայած ցանկացել է պատմության ուսուցիչ դառնալ, դպրոցի ուսուցչի խորհրդով ուսումը շարունակել է Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2006 -ին առաջին անգամ լեհական Գլիվիցեում կազմակերպել է հայ մշակույթի օրեր: Նույն տարում Լեհաստանում Հայաստանի դեսպանի գավաթի ֆուտբոլային առաջին մրցաշարի նախաձեռնողն ու համահեղինակն է եղել, որի նպատակն էր ﬕջոցներ ձեռք բերել Գլիվիցեի Հայ Կաթողիկե Սբ. Երրորդության եկեղեցու վերանորոգման համար:

Այդպես սկսվեց նրա ուղին՝ ի նպաստ Լեհաստանում հայ համայնքի և Հայաստանի: Այսօր նա Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահն է, լեհական Սիլեզիա նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոսը, նաև Լեհաստանում հրատարակվող «Մունետիկ» հայկական ամսագրի խմբագրկան խորհրդի նախագահն ու հրատարակողը:

Back to top button