Էկոսֆերա

Գյուղացուն խորհուրդ տվող է պետք․ Ագրարայինում նշվեց Բույսերի պաշտպանի օրը․ «Էկոսֆերա»

Ագրարային Համալսարանում հավաքվում են ոլորտի մասնագետները, խոսում են խնդիրներից, անելիքներից, իսկ վերջում ավանդույթի համաձայն՝ պարգևատրվում են տարվա երկու լավագույն բույսերի «բժիշկները»։

Բույսերի առողջության պաշտպանության միջազգային օրը կամ Բույսերի պաշտպանների օրը Հայաստանում սկսել են նշել 2022 թվականից։

Բույսերի պաշտպան կամ բույսերի բժիշկ մասնագիտությունը Մարիա Կրիտիկաշյան պատահական է ընտրել։ Սակայն շատ շուտով սիրահարվել է մասնագիտությանն ու սկսել է մեծ ծրագրեր կազմել։ Ագրարային համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհին հաստատ որոշել է՝ բուհն ավարտելուն պես աշխատելու է միայն իր մասնագիտությամբ։

«Ես Երևանից եմ։ Սերը դեպի մասնագիտություն անսահման է, հետագա ծրագրերս էլ կապված են մասնագիտությանս հետ։ Չկա գյուղատնտեսություն՝ չկա կյանք․․․»։

Այս մասնագետների թիվը մեր երկրում բավական քիչ է, մինչդեռ պահանջարկը՝ մեծ։ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի համար տենդեցն անտրամաբանական է.

«Կան բարձր վճարվող աշխատատեղեր, պահանջարկ, բայց դիմորդները քիչ են։ 5-10 ուսանող՝ ամեն կուրսում և մենք պահանջարկը չենք բավարարում։ Երիտասարդները մոդեռնիստական տենդենցներին տեղիք տալով ընտրում են այն մասնագիտությունները, որոնք շուկայում պահանջված չեն․․․»։

Back to top button