Հաջողության նոտա

Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում ոչ թե աշխատում, այլ ապրում են․ «Հաջողության նոտա»

Ուղիղ եթերներից առաջ միշտ հուզվում է, սակայն ձայնագրված հաղորդումներ չի սիրում։ Հեռուստատեսությունը նրա համար մի ամբողջ աշխարհ էր, բայց ռադիոն եկավ ու հարմարավետ տեղավորվեց նրա հոգում: Հեռուստառադիոհաղորդավար Մարինա Գրեգի համար բովանդակությունը ձևից կարևոր է:

14 տարի առաջ նա արեց մի բան, որը հիմա անում են համացանցում. յուրատեսակ կերպարներ ստեղծելով և կապ պահելով հեռուստադիտողի հետ՝ նա կարողացավ հասնել նրան, որ հեռուստադիտողը ոչ թե սպասում էր, թե ինչ տեսահոլովակներ է դիտելու, այլ թե ինչ կերպարով է այս անգամ նա հանդես գալու:

Նրա համար մարդկային հարաբերություններում անգնահատելի է անկեղծությունը, կարևոր են ապրումակցումն ու միմյանց զգալը: Կարծում է, որ կյանքը միշտ արդար է․ ժամանակ է պետք, և ամեն ինչ տեղը կընկնի։ Կարևորը երբեք չուշանալն է:

Ասում է՝ հաջողության հասնելու հիմքում անկեղծությունն է: Խնդիրները լուծելու սեփական բանաձևն ունի։

«Եթե այս պահին դժվար է, կամ ինչ–որ հարց է քեզ անհանգստացնում, մտածիր՝ արդյո՞ք քեզ համար հարցը նույնքան կարևորություն կունենա մեկ տարի հետո, որքան հիմա. Եթե պատասխանն է «ոչ» , ուրեմն հանգիստ պետք է շարժվել առաջ», – ասում է Մարինան։

Back to top button