ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Աբուլի դանակն իմ թալիսմանն է, նրանից մնացած հիշատակը․ Մերի Հոխոյան․ «Կյանքին ասել այո՛»

2017-ին ընդունվեց «ՈՄԱ» (Ողջ մնալու արվեստ), որտեղից էլ սկսվեց Մերի Հոխոյանի ռազմական ուղին։ «ՈՄԱ»-ում առաջին անգամ մոտիկից զենք տեսա ու զենքից օգտվել ինձ սովորեցրեց Աբրահամ Մարուխյանը՝ Աբոն։ Նա զոհվեց 44-օրյա պատերազմում։ Աբոյից մնացած դանակն այսօր իմ թալիսմանն է, նրանից մնացած հիշատակը»,-ասում է Մերին։ 44-օրյա պատերազմի ընթացքում «ՈՄԱ»-ի կազմում թիկունքային ծառայություն էր իրականացնում․ կամավորականներին էին պատրաստում և ճանապարհում առաջնագիծ։

Հետո եղբոր հետքերով Արցախ էր մեկնել, իսկ երբ վերադարձավ Երևան, պարզվեց, որ կանանց վաշտ է ձևավորվում։ «90 կին ամեն ինչ թողել , եկել էին, որպեսզի պատրաստվեն, գնան հասնեն մեր տղաներին։ Բարձրացել էինք հրաձգարան, որտեղ մի քանի օր պատրաստվելուց հետո պիտի մեկնեինք՝ իրականացնելու մեր առաջադրանքը։ Երբ եկանք շարվեցինք, տղաներից մեկն աչքերը մաքրելով ասաց՝ եթե մեր աղջիկներն են եկել, ուրեմն գնանք մեռնենք։ Դա ամենատպավորիչ պահն էր»։

44-օրյա պատերազմից հետո, երբ բոլորը կոտրված ու հիասթափված էին, «Ազգային լեգեոն» ռազմահայրենասիրական ակումբը որոշեց զբաղվել կարևոր գործով։ Ակումբի կազմում Մերին այսօր ռազմական գիտելիքներ է փոխանցում մինչբանակային տարիքի երեխաներին։ Ի դեպ, «Ազգային լեգեոնի» միակ աղջիկ հրամանատարն է։ Մերի Հոխոյանը ծնվել է 1993 թվականի  հունիսի 21-ին Աբովյան քաղաքում։ Դպրոցից հետո համակարգչային օպերատորություն է սովորել, ավելի ուշ ավարտել ԱԻՆ-ի պետական ակադեմիան։

Back to top button