

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խապայանը ջարքեր էր գործադրում վերակազմելու համար կաթողիկոսությունը, որը պետք է ազգապահպան առանցք դառնար ցեղասպանությունից փրկված տարագիր հայերի համար։
Սկզբնական շրջանում կարծես առաջացել էր հոգևոր երկիշխանություն, ինչը կարող էր որոշակի վնասներ բերել։
1929-ին այդ խնդիրը հանգուցալուծվում է։ Առաջնահերթ են դառնում կաթողիկոսի իրավահաջորդի և նստավայրի ընտրության հարցերը։
Սահակ Խապայանի համար կարևոր էր այն, թե տարագիր հայությունը ցանկանո՞ւմ էր, որ պահպանվեր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը։
«Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 1921-ի ջրբաժանից առաջ ու հետո»՝ մաս 2-րդ։