Կյանքին ասել այո՛

Թղթի վրա գրեցի՝ բժիշկ ես կապրե՞մ․ Հովհաննես Մակարյան․ «Կյանքին ասել այո՛»

Հովհաննես Մակարյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։ 2019-ի դեկտեմբերի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արմավիրի ուսումնական, ապա Արցախի Թալիշ գյուղում տեղակայված զորամասերում։ Հենց այս հատվածում էլ 2020-ի հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորվել է՝ կորցնելով աջ ոտքը։ Նույն օրը նրանց խմբի երեսուն տղաներից քսանչորսը զոհվեցին։ Ողջ մնացած վեց տղաներից ամենածանր վիրավորն էլ ինքն էր։

«Հոսպիտալում վիրահատական սեղանին պառկած բժիշկը թուղթ տվեց ու ասաց՝ գրի անուն-ազգանունդ։ Թղթի վրա գրեցի՝ բժիշկ ես կապրե՞մ։ Գլխով ասաց՝ այո՛»,-պատմում է Հովհաննեսը։

Հինգ վիրահատություն է տարել, ոտքը պրոթեզավորված է, պատրաստվում է թվով 6-րդ վիրահատությանը, որի ընթացքում ձախ ոտքից պետք է հեռացնեն բեկորները։ Պատերազմից հետո հիմնականում տանն է, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Նպատակ ունի այս ոլորտում դառնալ հաջողակ գործարար, կազմել լավ ընտանիք ու ապրել այնպես, որպեսզի լրացնի կյանքի չապրած պահերը։

Back to top button