Հայկական հարց

1921-ը ջրբաժան դարձավ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության համար․ «Հայկական հարց»

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դարեր շարունակ կատարել է ազգապահպան կարևոր առաքելություն Օսմանյան կայսրության մեջ բռնակցված Կիլիկիայի և հարակից մի շարք շրջանների հայության համար։

1921-ը ջրբաժան է դառնում այս կաթողիկոսության պատմության մեջ։ Դրան նպաստում է հոկտեմբերին կնքված ֆրանս-թուրքական Անկարայի պայմանագիրը։

Կիլիկիո կաթողիկոսն ու տեղի հայությունը բռնում են տարագրության ճանապարհը՝ ստիպված վերջնականապես լքելով հայրենի բնօրրանը։ Ելնելով նախորդ տարիների փորձից՝ նրանք գիտակցում էին, որ թուրքական իշխանությանները շարունակելու էին հայերին կոտորելու իրենց որդեգրած քաղաքականությունը։

Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը։ «Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 1921-ի ջրբաժանից առաջ ու հետո»՝ մաս 1-ին։

Back to top button