Հայագիտակ

Հրաշքով Եղեռնից փրկված Թեոդիկը նկարագրեց մոտ 1000 հայ երևելիների եղերական վախճանը․ «Հայագիտակ»

Թեոդորոս Լափչինճյանի (Թեոդիկի) անունը ցուցակում առաջինն էր։ Անմիջապես Եղեռնից առաջ բանտարկվեց։ Ճաղերի հետևից տեսնում էր, թե ուր են քշում իր բարեկամներին ու հարազատներին, արյունը սառեցնող տեղեկություններ էր ստանում նրանց եղերական ճակատագրի մասին։

Դա էլ հենց հիմք ծառայեց «Հուշարձան ապրիլ 11-ի» գրքի համար, որտեղ ամփոփված են մոտ 1000 նշանավոր հայորդիների ճակատագրերը։ Մահացավ Փարիզում, 1928 թվականին։

Իզմիրյան մրցանակի արժանացած «Պոլսո հայեվարում», ամենամյա «Ամենույն տարեցույցերում», «Տիպ ու տառ» հիմնարար աշխատությունում նա միշտ խոսում էր հայոց ցավ ու վշտից, ներկայացնում էր հայ մեծերին ու նրանց գործերը, ճար ու ելք էր փնտրում հայոց դատը լուծելու համար։ Մի շատ կարճ պահ ոգևորվեց երիտթուրքերի իշխանության գալով, բայց արագ հասկացավ նրանց գայլային էությունը։

Back to top button