Հաջողության նոտա

Պարարվեստն անծայրածիր է, միշտ կատարելագործվելու տեղ կա․ «Հաջողության նոտա»

Հայկական պարը ամբողջական պատմություն է, ժողովրդի նիստ ու կացը, անցած ճանապարհն ու ավանդույթները՝ ասում է «Բարեկամություն» Պարարվեստի պետական անսամբլի հիմնադիրներից, պարող Հրաչյա Բադալյանը։ Կարծում է, որ ցանկացած հայ գոնե երեք պար պետք է իմանա:

«Պարարվեստի ճանապարհը որքան գեղեցիկ է, նույնքան բարդ է ու պարտավորեցնող: Պետք է սիրել ու քրտնաջան աշխատել. միայն այդ դեպքում է հնարավոր հասնել արդյունքի», – նշում է Հրաչյա Բադալյանը։ Ասում է՝ արվեստագետի համար շատ կարևոր է ճանապարհորդելը։

«Արվեստագետի հոգին նման է մութ քարանձավի. մի կողմից գորշ մտնում ես, մյուս կողմից գունավոր դուրս գալիս, բայց այդ ամենին հասնելու համար պետք է գնալ ու տեսնել»:

Սկզբում հաճախում էր ջութակի, հետո հասկացավ, որ իր աշխարհն այլ է։ Ջութակը փոխարինեց մասիկներով, հստակ որոշեց, որ պետք է ընտրի պարի ճանապարհը:

Կանազի մշակույթի կենտրոն, հետո Պարի պետական անսամբլ, այնուհետև «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլ։ Թեպետ մեծ բեմը կարոտում է, սակայն գիտակցում է, որ ամեն բան ունի սկիզբն ու ավարտը։ Նա իրեն հաջողակ է համարում, կարծում է՝ պետք է ապրել, պայքարել ու լինել ազնիվ: Հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, լավատես է ու վստահ:

Back to top button