ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հայրս չկարողացավ տանել պարտությունը․ Հովիկ Աբրահամյան․ «Կյանքին ասել այո՛»

Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1987 թվականին Երևանում, մեծացել  ազատամարտիկի ընտանիքում։ Հայրը՝  Ալիկ Աբրահամյանը, արցախյան պատերազմի մասնակից էր, երկրապահ, նաև «Մահապարտներ» գնդի անդամ։ Մասնակցել էր Հադրութի մի քանի գյուղերի ազատագրմանը։ Արմատներով Հադրութի Սառնաղբյուր գյուղից են։ 2005-2007 թվականներին Հովիկը ժամկետային զինծառայություն է անցել Արցախի հանրապետության Ջրականի շրջանում, կրտսեր սերժանտ էր։ 2010-2018 թվականներին ծառայել է Ոստիկանության զորքերում, դրանից հետո հեռացել է համակարգից  և աշխատում է որպես վարորդ։ Ամուսնացած է, ունի երկու երեխա, սպասում են երրորդին։

44-օրյա պատերազմին   մասնակցել է «Մահապարտների» Աբովյանի տարածքային գնդի կազմում։ Հայրիկի հետ միասին հետախուզական աշխատանքներ է իրականցրել Արցախի տարբեր հատվածներում։ Պատերազմից 22 օր անց առողջական ծանր խնդիրների պատճառով Հովիկը ստիպված էր հայրիկին տեղափոխել Երևան։ «2020-ի հունիսի 4-ին հայրս  կնքեց իր մահկանացուն։ Նա չկարողացավ տանել պարտությունը։ Պարտությունից հետո փորձել  էր անգամ  իրեն վնասել»,-ասում է Հովիկը:

Back to top button