

Սեպտեմբերի 1-ին հանրապետական նշանակության պետական ռադիոկայանի հեռարձակած առաջին փորձնական ռադիոհաղորդումը նշանավորեց մայր ռադիոյի ծնունդը:
«Խոսում է Երևանը». այս երկու հատիկ կախարդական, իրեն ձգող ու համախմբող բառերը դարձան մայր ռադիոյի անփոխարինելի այցեքարտը՝ բոլոր ժամանակներում: