Սփյուռքի ձայնը

Սփյուռքում հայկական միասնական լրատվական դաշտ ունենալը ժամանակի պահանջ է․ «Սփյուռքի ձայնը»

Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը նշում է, որ Իրանում հայկական լրատվամիջոցները միմյանց հետ հաղորդակցվելու և մտքերի փոխանակման խնդիր ունեն։

«Իրանահայ մամուլը, որը տարիների պատմություն ունի այդ երկրում, այսօր նպատակային ուղղությունների խնդիր ունի՝ կապված ՀՀ ներքաղաքական խնդիրների ներկայացման, ինչպես նաև Իրան-Հայաստան հարաբերությունների ձևավորման հարցում։ Նման իրավիճակից օգտվում են ազերիները և նրանց լրատվամիջոցները»,- ասում է Մովսես Քեշիշյանը։

Լրատվամիջոցի ղեկավարը փաստում է, որ այսօր հատկապես Սփյուռքում լրատվամիջոցները պետք է միասնական դիրքորոշում ունենան Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ, հակառակ դեպքում առկա շատ ու շատ խնդիրներին կավելանան նորերը։

«Իրանական լրատվամիջոցները դեռ մի քանի տարի առաջ չէին անդրադառնում Հայաստան-Ադրբեջան խնդիրներին։ Այսօր, սակայն, Իրանը ունի դրական դիրքրոշում և այն պահպանելու և ի շահ մեր երկրի օգտագործելու համար պետք է միասնական հայանպաստ աշխատանք»,-նշում է նա։

Զրույցի ընթացքում Մովսես Քեշիշյանն անդրադառնում է իրանահայ լրատվամիջոցներին, ադրբեջանական լոբբիստական շարժմանը և Իրանի մամուլի դիրքորոշմանը՝ Հայաստան-Իրան հարաբերություններում։

Back to top button