Հատվող եթեր

Հայաստան, որը չենք տեսել․ «Հատվող եթեր»

Հայաստանի հարուստ կենսաբազմազանություն, գեղատեսիլ բնապատկերներ, Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ, հայկական էնդեմիկ բույսեր ու թռչուններ, պատմական հուշարձաններ. լուսանկարներում պատկերված շշմելու, կախարդական և չքնաղ Հայաստան, որը գրեթե ոչ ոք չի տեսել:

Մասնագիտությամբ կենսաբան, հոգով և սրտով բնության մեծ սիրահար Հրաչ Ղազարյանը տարիներ շարունակ Հայաստան աշխարհի հեքիաթն է արտահայտում իր լուսանկարներում:

Ապրում է բնությամբ, հաճախ օրերով, նույնիսկ ամիսներով գիշերում բնության գրկում՝ մեկ բացառիկ լուսանկար անելու համար: Իր երկրի, պատմամշակութային հուշարձանների, լեռների, բնապատկերների, Հայաստանի ամեն մի ծաղկի հմայքի, հարուստ կենսաբազմազանության մեծ սիրահարն է Հրաչ Ղազարյանը:

Պրոֆեսիոնալ մոտեցում, մտածողություն, հմտություններ, սուր և դիպուկ աչք, որն ամեն քայլափոխի նկատում և խորն աշխարհընկալմամբ իր լուսանկարների միջոցով հավերժացնում է մեզ շրջապատող աշխարհի հրաշքը, իսկ Հայաստանի փոքրիկ, շշմելու, կախարդական և չքնաղ տարածքի վրա անվերջ ցուցադրելու բան կա:

Ներդաշնակություն, լույս ու մեծ սերն են ճառագում աննկարագրելի խնամքով, քնքշությամբ ու զգացմունքայնությամբ ստեղծված լուսանկարները, սովորեցնում էլ ավելի սիրել Հայաստանը, ուշադիր լինել բնության հանդեպ, խնամել ու պահպանել այն: Զրույց կենսաբան Հրաչ Ղազարյանի հետ:

Back to top button