Հաջողության նոտա

Հաջողության մութ անկյունները․ «Հաջողության նոտա»

Ի՞նչ է հաջողությունը և ինչպե՞ս է չափվում, ո՞ւմ համեմատ եք հաջողակ: Պետք չէ որևէ մեկի հետ չափել Ձեր հաջողությունը, դուք պետք է չափեք այն ինքներդ Ձեզ հետ` ասում է Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։

Ասում է՝ կարևոր է հասկանալ, թե որն է կոնկրետ անձի հաջողությունը։ «Եղեք այսօր ավելի լավը, քան երեկ էիք և ապրեք ինքներդ Ձեզ հետ: Մարդիկ պետք է անցնեն երկար ճանապարհ, հասնեն հաջողությունների, հետո դրանցով կիսվեն ու ներկայացնեն իրենց հաջողության հասնելու մոդելը», — նշում է Ուսնունցը:

Ասում է՝ միայն լավ մասնագետ լինելը դեռ բավարար չէ հաջողություններով կիսվելու համար, կարևոր է նաև այլ հմտությունների ևս տիրապետել: Հաջողության հասնելու, դրանք ներկայացնելու համար անհրաժեշտ է գնահատել խոսքի ուժը և տիրապետել խոսքի տեխնիկային:

Նշում է, որ որքան մեծանում ենք, այնքան կորցնելու ավելի շատ բան ենք ունենում, իսկ մարդկանց համար կարևոր է իրենց վարկանիշը, երբ որևէ քայլ ենք անում, ապա նաև ռիսկի տակ ենք դնում մեր վարկանիշը:

«Մարդիկ որքան մեծանում են, այնքան սկսում են վախենալ անհաջողությունից, նույնիսկ շատ բարձունքների հասած մարդիկ»,, — ասում է Սերգեյ Ուսնունցը։ Կարծում է՝ անհաջողությունների շղթան սկսվում է այն պահից, երբ սկսում ես վախենալ սխալվելուց և սայթաքելուց:

Back to top button