Մասնագիտություն

Մարդկանց հոգիների գիտակները․ «Մասնագիտություն»

Մենք սովոր չենք մեր խնդիրները վստահել օտար մարդկանց, բայց նման դեպքերում անպայման անհրաժեշտ է հոգեբանի օգնություն, որը խորությամբ կհասկանա մեր խնդիրը, կօգնի վերադարձնել հոգեկան հանգստությունը, ինքնագնահատականը սեփական անձի նկատմամբ:

21-րդ դարի առաջատար ու ազդեցիկ, բարդ ու լայնածավալ գիտություններից մեկը՝ հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների, հոգեկան վիճակների և հոգեկան հատկությունների առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները՝ ընդգրկելով մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտները։

Հոգու մասին պատկերացումներ եղել են դեռևս անտիկ ժամանակներում։ Հոգեբանությունը որպես գիտություն, անցել է կայացման երկարատև ուղի՝ այսօր արդեն համարվելով ամենատարածված, ամենապահանջված, ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը: Մարդկային հոգու նրբերանգները հասկանալու համար հոգեբանն անցնում է երկարատև ուսուցում։

Արհեստավարժ հոգեբանն առաջին հերթին պետք է ունենա լսելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ունակություն, հարուստ բառապաշար, ճկուն միտք, առողջ դատողություն, լինի գաղտնապահ, կարողանա գնահատել իր խնդրով դիմած մարդու եզակիությունը և գտնի այն ելքը, որը կլինի ամենաընդունելին և ճիշտը հենց այդ մարդու համար:

Զրույց հոգեբան, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Իզաբելլա Ղազարյանի հետ։

Back to top button