Դպրություն

«Հավք». ռազմավարական լուծումներ՝ ԱԹՍ մրցույթում․ «Դպրություն»

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կանցկացվի երրորդ ամենամյա «Հավք» ԱԹՍ մրցույթը, որի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը:

Այն անցկացվում է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակից խմբերին առաջադրվում են համապատասխանաբար պարզ, միջին և բարդ խնդիրներ։

«Այս տարի ունենք ավելի մեծ փորձառություն և ավելի շատ մասնակցություն։ Նաև մասնագիտացված թիմերի համար մտածել ենք նոր առաջադրանքներ, որտեղ թիմերը շատ ավելի մեծ թռիչքային տարածություն են անցնելու և ցուցադրելու են իրենց մասնագիտական փորձը։ Վերջին տարիների անօդաչու թռչող սարքերի կիրառությունը կյաքի բոլոր ոլորտներում մեծացել է և մենք կարևորում ենք լայն մասնակցությունը հատկապես դպրոցական և սիրողական թիմերի, որովհետև իրենք կաշկանդված չլինելով՝ նոր լուծումներ են առաջարկում, և, նաև մեր գործընկերների լայն մասնակցությունը բերում է նրան, որ հետզհետե մրցույթի արդյունքում ի հայտ եկած լուծումները մտնում են իրական կյանք», – ասում է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած «Հավք» անօդաչու թռչող սարքերի ստեղծման այս տարվա մրցույթը յուրահատուկ և հետաքրքիր է նաև թիմերի մասնագիտական հմտություններով։ Գրանցել ենք մասնակցության շատ լավ ցուցանիշ։ Ուրախալի է նաև, որ յուրահատուկ ճարտարագիտական աթսներով հետաքրքրված երիտասարդության համայնք ենք նաև ձևավորել։ Հետքրքրությունը տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում։ Ուրախ ենք նաև, որ մեր պետական գերատեսչությունները ներկայացնող գործընկերները դիտարկում են «Հավք» մրցույթը արդեն որպես ռազմավարական խնդիր լուծող ամենամյա միջոցառում»,– ասում է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սաթենիկ Մնացականյանը։

Back to top button