Խոշորացույց

Միջազգային իրավական գործող երաշխիքների այլընտրանքը պատերազմն է. «Խոշորացույց»

Եթե այն միջազգային իրավական երաշխիքները, որոնք Հայաստանը փորձում է ստանալ, մնան թղթի վրա, ապա կլինի պատերազմ, ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը։

Հայաստանը որոշել է եւս մեկ անգամ դիմել Հաագայի արդարադատության դատարան` Բերձորի միջանցքի շրջափակման հարցով, այս անգամ անցակետ տեղադրելու եւ Արցախի շրջափակումն ավելի խստացնելու Ադրբեջանի արդեն անթաքույց գործողությունները բողոքարկելով։

Իրավագետը շեշտում է, որ միջազգային դատական որոշումների տակ Հայաստանը եթե չկարողանա որեւէ ուժային բալանս պրոյեկտել թե ներսում, թե դրսում, ապա հայ ժողովուրդը լռելյայն չի ընդունի էթնիկ զտումը։ Այսինքն` միջազգային իրավական գործող երաշխիքների այլընտրանքը պատերազմն է։

Իրավագետն արձանագրում է, որ Արցախյան հարցով «մենք հայերով» բավականին խառնաշփոթ քաղաքականություն ենք վարում։ «Արտաքին աշխարհն այդպես էլ չէր հասկանում, թե Հայաստանն ինչ տեսլական ունի Արցախյան հարցի հետ կապված և արդյո՞ք մենք հարգում ենք այն իրավական զարգացումները, որ 1988 թվականից եղել են»։

Ըստ Արտաշես Խալաթյանի` Արցախյան խնդիրը նաև հայաստանյան իշխանությունների թողտվությամբ շեղվել է իրավական ճանապարհից և «ընկղմվել քաղաքական սակարկումների հորձանուտը»։

Ինչպես կծավալվեն հետագա իրադարձությունները և արդյո՞ք Ադրբեջանը կհարգի միջազգային իրավունքը, մոտակա ժամանակը ցույց կտա։

Ժամանակը նաև ցույց կտա, թե արդյո՞ք միջազգային իրավունքը գործում է, թե այլեւս այն փուլ է գալիս։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արցախյան խնդիրն ու միջազգային իրավունքի դեգերումները. թեմայի շուրջ ենք զրուցում իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

Back to top button