Հաջողության նոտա

Ճշմարտությունն իմ լույսն է. դատավոր Ռուզաննա Ազրոյան․ «Հաջողության նոտա»

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը առաջին մասնագիտությամբ արևելագետ-քաղաքագետ է: Բժշկի և տնտեսագետի ընտանիքից սերած Ռուզաննայի մոտ արդարության զգացումը դեռ մանկուց է եղել, և նա հստակ որոշել էր իրավաբան դառնալ, սակայն ծնողների հորդորները փոխել են նրա ճանապարհը։

Նա համոզված է՝ որևէ կրթություն ավելորդ չէ և անարդյունք չի մնում: «Կյանքում երեք հիմնական երազանք եմ ունեցել՝ դառնալ դատավոր, ունենալ սեփական բնակարանը եւ ունենալ որդի: Երկու երազանքներս իրականացել են, մնում է՝ երրորդը», ասում է Ռուզաննան:

Back to top button