Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմից հետո ինձ օգնեց իմ սառնասրտությունը․ Գագիկ Ջամալյան․ «Կյանքին ասել այո՛»

Գագիկ Ջամալյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 9-ին Երևանում։ Բանակ է զորակոչվել 2019-ի հուլիսին, ծառայել է Ստեփանակերտում՝ որպես հրետանու նշանառու։ 44-օրյա պատերազմի օրերին եղել է տարբեր հատվածներում, այդ թվում՝ Հադրութում։

«Հադրութում մենք առերեսվեցինք մահին։ Մեր մի քանի տասնյակ զորքից մնացինք մի քանի հոգով։ Անհավատալի էր, բայց դուրս եկանք․․․»,-պատմում է Գագիկը։

Այս պատերազմում նա կորցրեց ընկերոջը՝ Սարգիսին, որի հետ մի ամբողջ կյանքի ճանապարհ էր անցել՝ բակից, մանկապարտեզից, դպրորցից մինչև բանակ։ Մանկության ընկերոջ կորստից առաջացած դատարկությունը որևէ կերպ հնարավոր չէ հաղթահարել, ասում է։

Պատերազմից հետո, ինչպես ասում է, նրան օգնեց իր սառնասրտությունը և զգացմունքներին չտրվելը, փորձում է ապրել ավելի շատ մտքով, քան սրտով։ Կարծում է, որ այդպես կյանքի դժվարությունները հաղթահարելն ավելի հեշտ է։

Զորացրվելուց հետո 2021-ին ընդունվեց Տնտեսագիտական համալսարան։ «Կառավարում» ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է։ Ապագային նայում է ժպիտով ու լավատեսորեն։

Back to top button