Հայագիտակ

Դերասանուհի Հասմիկը հետաքրքիր էր իր որոնումներով․ «Հայագիտակ»

Ասում են՝ Հասմիկը իր ողջ կարիերայի րնթացքում հիմնականում խաղացել է մայրերի դերեր։ Իբրև թե խստաբարո ամուսինն է նրան արգելել խաղալ երիտասարդ կանաց դերեր, քանի որ դրանք ենթադրում էին սիրահարակսն տեսարաններ։

Թատերագետ, արվեստագիտության թեկնածու Վասիլի Գևորգյանն ասում է. «Դա միֆ է։ Եթե անգամ այդպիսի արգելք լիներ ամուսնու կողմից, ապս դա կգործեր երկու տարի ընդամենը, քանի որ ամուսինը երկու տարի անց մահացավ։ Եվ, բացի դրանից, Հասմիկը խաղացել է նաև շատ հետաքրքիր դերեր արտասահմանյան հեղինակների պիեսներում»։

Հասմիկը միշտ որոնում էր նորանոր լուծումներ։ Երևի սա էր պատճառը, որ նա միացավ Որոնումների երիտասարդական թատրոնին և դրա կազմում էլ համալրեց Սունդուկյան թատրոնի կազմը։ Հետաքրքիր են նաև կինոյում` «Նամուս», «Ղուլում», «Չար ոգի», «Սևանի ձկնորսները», «Մեր կոլխոզի մարդիկ» կինոնկարներում կատարած նրա դերերը, որոնցում դերասանուհին նույնպես նոր լուծումներ է փնտրում։

Վասիլի Գևորգյանն ասում է. «Հասմիկը շատ լավ օրինակ կարող է լինել այսօրվա երիտասարդ դերասանների համար՝ իր ապրած կյանքով, համեստությամբ և անխոնջ աշխատասիրությամբ»:

Back to top button