Հայագիտակ

12-րդ դարում Ձորաղբյուրի և Ջրվեժի վեճը հանուն ջրի ավարտվեց գյուղացու ինքնասպանությամբ․ «Հայագիտակ»

Եթե Հայաստանում հարթավայրերում ջուրը այգիներ ու դաշտեր էին հասցնում հիմնականում ջրանցքներով, ապա լեռնային վայրերում դրանք աղբյուներն էին։ Սակայն կառուցողներն ամենուր կարևորում էին ջրի դերը` դրանց մոտ կանգնեցնելով վիշապաքարեր, ստելլաներ կամ խաչքարեր։ Անշուշտ, լինում էին նաև վեճեր։

Օրինակ հիշատակվում է Կոշ, Արուճ, Գավառ գյուղերի վեճը ջրի համար։ Ավելի ողբերգական էր 12-րդ դարում Ձորաղբյուր ու Ջրվեժ գյուղերի` ջրի համար վեճը։

Վիմագրագետ Արսեն Հարությունյանն ասում է. «Խաչատուր անունով երիտասարդ գյուղացին ինքն իրեն զոհ մատուցեց, միայն թե ջուրն առաջինն իրենց հասնի։ Եվ դրա մասին վկայում է նաև նրա տապանաքարի վրա արված հիշատակությունը»։

Back to top button