Հատուկ նախագիծ

Չտեսնված դպրոցը․ սնկարան, մակարոնի արտադրամաս, ջերմատուն Գետաշենում․ «Հատուկ նախագիծ»

Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում մի դպրոց կա, որտեղ սովորում է մոտ 300 աշակերտ: Դպրոցը բավական յուրահատուկ է, որովհետև այստեղ տարբեր նախաձեռնություններ կան, որոնք իրականացվում են աշակերտների կողմից՝ ընդ որում, ներգրաված են և՛ աղջիկները, և՛ տղաները:

Հիմնել են սնկարան, որ երկու աշակերտների ղեկավարությամբ դպրոցի ճաշարանի սննդի հարցն է լուծում, ունեն ջերմատուն, որտեղ աճեցնում են կանաչիներ, մակարոնի արտադրամաս են հիմնել, աղբն են տեսակավորում, վերամշակում են՝ անգամ կանգառ են սարքել, նաև՝ նստարաններ հին երկաթի կտորներով, ունեն ավտոպարկ, կարասների մեծ հավաքածու են ստեղծել տարբեր վայրերից:

Սա յուրահատուկ օրինակ կարող է դառնալ մյուսների համար ու ամենակարևորը՝ վարակիչ, որ ժամանակակից մարդը հասկանա, որ դպրոցը շոշափելի կրթության տեղ է, որտեղ կարելի է սովորելով՝ հաճույք ստանալ:

Ի դեպ, այս դպրոցում ակտիվ են նաև ծնողները, անգամ՝ տատիկ-պապիկները, որոնց համար դպրոցի դահլիճում ֆիլմերի դիտման անկյուն են ստեղծել և որոնք ամռանը մասնակցում են կոմպոտների, ջեմերի պահածոյացման գործին, պապիկներն էլ օգնում են երեխաներին օղի քաշել:

Back to top button