

Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույններից մեկն է, ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է կազմակերպված՝ Հայաստանի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ուկրաինայի՝ տղամարդկանց և կանանց հավաքականների մարզիչ Յուրի Կուչինովը:
«Մասնակցել եմ 20 Աշխարհի և ավելի քան 30 Եվրոպայի առաջնությունների, հայաստանյան առաջնությունն իմ տեսած ամենալավ մրցաշարերից մեկն է», — ասել է մարզիչը:
«Ամեն ինչ շատ հարմար է մարզիկների համար, ինչը շատ կարևոր է: Հանդիսատեսների տրիբունաները ևս լավ են կազմակերպված: Եվ ընդհանրապես, ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա է»,-նշել է Յուրի Կուչինովը: