Էկոսֆերա

Կենդանաբանական այգին զուտ տարածք կամ կենդանիներ չեն․ Աշոտ Ասլանյան․ «Էկոսֆերա»

Կենդանաբանական այգու աշխատանքները նախանշված ծրագրով առաջ են գնում, որտեղ սակայն խոսք չկա այգին տեղափոխելու կամ մասնակի տեղափոխելու մասին։ Այգու խորհուրդը նման հարց չի քննարկել։

Հայաստանում դժվար է գտնել մարդու, որը չի եղել կենդանաբանական այգում։ Այն զուտ ժամանցի վայր համարել դժվար է, քանի որ սերունդներին կապում է հիշողությունների պատմության թելով։ Վերջերս Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու արտահերթ նիստին հայտնեց, որ Կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր ունեն:

Կենդանաբանական այգում բնակվում է 146 տեսակ կենդանի՝ շուրջ 720 առանձնյակ։ Այգին զբաղեցնում է 35 հա տարածք, որից օգտագործվում է կամ զբաղեցված է մոտ 40 տոկոսը։

Այսինքն՝ 60 տոկոսն ազատ է և կարող է ծառայել նոր կենդանինիներին։ Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն, այգու տնօրենի ժ/պ Աշոտ Ասլանյանը մեզ հետ զրույցում ասում է, որ այգին զուտ ժամանցի վայր չէ, այն ավելի շատ գիտակրթական գործառույթ ունի։ Ինչ վերաբերում է կենդանաբանական այգին տեղափոխման ծրագրին, ապա Ասլանյանն ասաց, որ լուրը լսել է լրատվամիջոցներից։

Back to top button