

Նրա մուտքը հայ կինեմատոգրաֆ ինքնատիպ էր ու տպավորիչ: Նա իր ֆիլմերում նախընտրեց ոչ ծավալուն սյուժեներ և հասավ իմաստային ու հոգեբանական խոր, հուզիչ ընդհանրացումների:
Գտնում էր, որ այն անհատը, ով խորապես զգում է Մատենադարանի խորհրդավոր օդը, մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել: