Հատվող եթեր

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ նվիրական վայր յուրաքանչյուրի համար․ «Հատվող եթեր»

2015 թվականի հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում պաշտոնապես իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ կարճ ժամանակում դառնալով մեր երկրի մշակութային-գիտական կյանքի անբաժան մասը, կառույց, որն անչափ նվիրական ու հարազատ է ոչ միայն ողջ հայության, այլև օտարերկրյա արվեստագետների ու զբոսաշրջիկների համար։

Այսպիսով հայ երաժշտության մեծ երախտավոր՝ երգահան, երգիչ, վարդապետ, էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, մեծ երաժիշտ ու ազգասեր Կոմիտասի մասունքներն ունեցան իրենց բնակության մշտական հասցեն՝ մեծ հայի կյանքը և ստեղծագործական ժառանգությունը ներկայացնելու և հանրահռչակելու համար:

Մեծ կարևորություն ունեցող կառույց, որտեղ համակողմանիորեն ներկայացված են Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակված նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը՝ միտված կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

Թանգարանը հագեցած է ժամանակակից նորարական լուծումներով, այն պարբերաբար համալրվում է նոր նմուշներով աշխարհի տարբեր անկյուններից: Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը:

Զրույց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանի հետ։

Back to top button