ԿարևորՍպորտ

Սա լավագույն առաջնությունն է, որ երբևէ տեսել եմ․ ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ

Սա լավագույն առաջնությունն է, որ երբևէ տեսել եմ՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին՝ նկատելով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել  2024 թ․աշխարհի առաջնությունը։

«Տարբեր առաջնություններ են եղել, բայց կազմակերպվածության նման մակարդակ այլ մրցաշարերում չեմ հիշում։ Կարծում եմ՝ սա լավագույն առաջնությունն է, որ երբևէ տեսել եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանն ու ծանրամարտի ֆեդերացիային այս աշխատանքի համար»։

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ մեկ տարի անց աշխարհի առաջնությունը Երևանում հյուրընկալելու շանսերը մեծ են։  Հայաստանը չորս այլ երկրների հետ հայտ է ներկայացրել ընդունելու աշխարհի 2024 թվականի առաջնությունը: «Կարծում եմ, որ Հայաստանը հաղթելու մեծ շանսեր ունի»,-ասել է Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը:

Անտոնիո Կոնֆլիտին առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է՝այստեղ իրեն ամենից շատ մարդիկ են դուր եկել․ «Բաց են, ջերմ ու բարեհամբույր։ Իսկապես մեզ ինչպես մեր տանն ենք զգում»։

Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա  Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հիշեցրել է, որ  ԵԱ-ն ոչ միայն եվրոպական կարեւոր մրցաշարն է, այլ նաև վարկանշային է Օլիմպիական խաղերի համար։

«Մարզիկները լավ են պատրաստվել, լուրջ մրցակցություն կա, և դրա ապացույցը նաև գրանցվող ռեկորդներն են», — ասել է Կոնֆլիտին։

Back to top button