Հաջողության նոտա

Նրա ստեղծագործությունների կիզակետում մարդն է․ «Հաջողության նոտա»

Նա գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին։ Ստեղծագործությունների կիզակետում մարդն է։

Աստվածաբան, գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանն իրեն համարում է բախտավոր, քանի որ գրածները ունեցել են արձագանք, կարողացել է դրական ազդեցություն թողնել ընթերցողի վրա:

Երբ զգում է, որ սպառվել է և ասելիք չկա, չի «սևացնում թուղթը»։ Նա փորձում է ամեն րոպե ուսումնասիրել մարդուն, բայց կարծում է, որ մարդիկ փոփոխական են, հնարավոր չէ ամբողջովին նրանց ճանաչել:

Կարծում է՝ մեր ներսի համար մենք ենք պատասխանատու, եթե սերը մեջդ շատ եղավ, կհաղթես: Ասում է՝ լավագույն հարցերը ինքդ քեզ կարող ես տալ, որովհետև մինչև ինքդ քեզ ցավ չպատճառես, ճշմարտությունը քո մասին չես իմանա: Նա միշտ զրուցում է ինքն իր հետ, եբեմն նաև վիճում: Ով է հաղթում՝ հարաբերական է։ Հաճախ նա ասում է. ես, Դավիթը և Սամվելյանը։

Back to top button