ԿարևորՍպորտ

Երևանյան մրցաշարը «վաու» տպավորություններ է առաջացրել․ ուկրաինացի մարզական լրագրող

Երևանյան մրցաշարը բարձրակարգ է, ամեն ինչ շատ մտածված է ու  հարմար մարզիկների համար՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է ուկրաինացի մարզական լրագրող Տատյանա Շայկոն՝ խոսելով Երևանում կազմակերված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին։

«Ամեն ինչ շատ գեղեցիկ է մարզասերների և հարմար՝ մարզիկների համար։ Բոլոր պայմանները կան լավ մարզումների ու մրցելույթների համար»,-ասել է մարզական լրագրողը։

Տատյանա Շայկոյի խոսքով՝ սա ոչ միայ իր, այլ նաև մրցաշարը լուսաբանող մյուս լրագրողների կարծիքն է։ Նրանցից շատերը թեև աշխարհի ու Եվրոպայի տարբեր առաջնություններ են լուսաբանել, բայց ակհայտորեն տպավորված են երևանյան մրցաշարի կազմակերպչական մակարդակով։

«Երևանյան առաջնությունն իր կազմակերպվածությամբ  իսկապես «վաու» տպավորություններ է առաջացրել, էլ չասեմ հայկական համեղ սնունդն ու հատկապես խորովածը»,-ասել է Շայկոն։

Back to top button